ՀՈԴՎԱԾԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
Նյութը ներկայացվում է ռուսերեն կամ անգլերեն լեզվով: Հոդվածի նվազագույն ծավալը (առանց անոտացիայի, գրականության ցանկի) A4 ֆորմատի 5 տպագիր էջ է (≈20000 նիշ բացատներով), առավելագույնը՝ A4 ֆորմատի 12 տպագիր էջ (≈40000 նիշ բացատներով)՝ առանց գրականության ցանկի և անոտացիայի:
Հոդվածի կառուցվածքում ընդգծում են հետևյալ հատվածները.
Անոտացիա
Անոտացիայում ամփոփ կերպով շարադրվում է կատարված հետազոտության և ստացված արդյունքների հիմնական բովանդակությունը: Անոտացիան ներկայացվում է ռուսերեն և անգլերեն լեզուներով: Անոտացիայի ծվալը չպետք է գերազանցի 200 բառը:
Հիմնաբառեր՝ 5 բառից ոչ ավել:
Ներկայացված աշխատանքի տեքստը, բացի անոտացիայից և հիմնաբառերից, պետք է կառուցվածքային լինի և ներառի հետևյալ մասերը՝ ներածություն, հիմնական մաս և եզրակացություն։ Մասերից յուրաքանչյուրի ծավալը և դրանց հարաբերակցությունը որոշվում է հեղինակի կողմից՝ ելնելով հոդվածի առանձնահատկություններից։
Ներածությունում հեղինակը հիմնավորում է ուսումնասիրվող խնդրի արդիականությունը, նրա գիտական ուսումնասիրության աստիճանը, ձևակերպվում են հետազոտության նպատակներն ու խնդիրները, տրվում է աշխատանքի տեսական և (կամ) գործնական նշանակության հիմնավորում, ձևակերպում վարկած (ակայության դեպում)։ Ներածության մեջ առանձին կետով պետք է ներկայացվի ուսումնասիրության մեթոդական հիմքը:
Հիմնական մասում մանրամասն ներկայացնում է խնդրի էությունը, բացահայտում է ուսումնասիրության բովանդակային մասը, նրա ապացուցողական կողմերը, բացատրվում են ուսումնասիրության եզրակացությունները:
Եզրակացության մեջ հեղինակը համառոտ ձևակերպում է ընդհանրացված հետևությունները, հիմնական առաջարկությունները, ներկայացվում են իրականացված հետազոտության այլ արդյունքներ, թեմաի զարգացման կանխատեսումներ և/կամ հեռանկարներ, ինչպես նաև դրանց կիրառման հնարավորություններն ու ոլորտները, կարող են նշվել հեղինակի հետագա հետազոտություների և մշակումների ուղղությունները:
ՀՈԴՎԱԾԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
Նյութը պատրաստվում է «Microsoft Word» տեքստային խմբագրիչի միջոցով (*.doc, *.docx): Սահմանվում են էջի հետևյալ պարամետրերը (Page Setup և Paragraph)՝
Աղյուսակ 1. Էջի պարամետրերի պահանջները
Paper size |
A4 (21.0 x 29.7) |
Font |
Times New Roman |
Top |
2.5 cm |
Bottom |
2.5 cm |
Left |
3 cm |
Right |
2 cm |
Size | 12 |
Space | 1 |
Tab | 1 |
▶️ Հոդվածի վերնագրից առաջ տեղադրվում է հոդվածի համընդհանուր տասնորդական դասակարգումը (ՀՏԴ)։
ԿԱՐԵՎՈՐ Է՝ ՀՏԴ նշումը պարտադիր է: ՀՏԴ-ի վերաբերյալ տեղեկատվություն կարող եք գտնել՝ հետևելով այս հղումով. https://teacode.com/online/udc/ կամ ձեզ հարմար աղբյուրների միջոցով:
▶️ Վերնագիրը տեղադրվում է տողի մեջտեղում մեծատառերով (Bold)՝ վերևից բաց թողնելով 2 բացատ: Բաց թողնելով մեկ միջտողային բացատ՝ տողի մեջտեղում տեղադրվում են հեղինակի անվան և հայրանվան առաջին տառերը (կետերով բաժանված) և հեղինակ(ներ)ի ազգանուն(ներ)ը (Bold, Italic): Հեղինակների ազգանունները բաժանվում են ստորակետերով: Այնուհետև, բաց թողնելով մեկ միջտողային բացատ, նշվում է այն հաստատությունը, որը ներկայացնում է հեղինակը, և մեկ այլ բացատից հետո՝ հոդվածի հեղինակի/հեղինակների էլ.փոստի հասցեն, ինչպես նաև ORCID («Open Researcher and Contributor ID») (ORCID-ի բացակայության դեպքում, պետք է գրանցվել https://orcid.org/ կայքում):
▶️ Հոդվածի բնօրինակ լեզվով անոտացիան տեղադրվում է հեղինակի մասին տեղեկությունից հետո՝ բաց թողնելով մեկ բացատ: Զեկույցի տեքստը շարադրվում է անոտացիայից հետո՝ բաց թողնելով մեկ բացատ։ Բառերի միջև հեռավորությունը սահմանվում է 1 բացատով: Անոտացիաները, հեղինակի անվան սկզբնատառերը և հիմնաբառերը հոդվածի լեզվից բացի երկու լեզվով տեղադրվում են նշված գրականության ցանկից հետո:
▶️ Ծանոթագրություններն ու նրանց հղումները տեղադրվում են հոդվածի տեքստի համապատասխան էջի հատվածում։ Թույլ չի տրվում ծանոթագրությունների դասավորությունը գիտական գրականության բաժնում:
▶️ Գրական աղբյուրների հղումները նշվում են քառակուսի փակագծերում (օրինակ՝ [1], [3])՝ առանց էջերը նշելու (էջերը նշվում են հղումների ցանկում): Աղբյուրը կրկնակի նշելու դեպքում հղումը նշվում է «n+1» սկզբունքով (օրինակ, եթե հոդվածում անընդմեջ գործածվում է նույն աղբյուրը, ապա հղումներն ունեն [1], [2] ձևը), այսինքն` նշելով հղման հերթական համարը:
▶️ Մեջբերված գրականության ցանկը (բնօրինակ լեզվով) բերվում է հոդվածի վերջում՝ 11 չափսով, հիմնական տեքստից 1 բացատ հեռավորությամբ։ Աղբյուրները նշվում են հոդվածի տեքստում բերված մեջբերումների հերթականությամբ։ Հոդվածում պարտադիր է հղումների անգլալեզու ցանկի (REFERENCES) առկայությունը։
Հաջորդիվ, 1 բացատից հետո տեղադրվում է տառադարձված անգլերեն գրականության ցանկը:
▶️ Աղյուսակները և նկարները պետք է համարակալված լինեն, հոդվածի տեքստում պարտադիր է աղյուսակներին և նկարներին հղում կատարելը: Աղյուսակները պետք է ունենան վերնագիր, իսկ նկարները՝ բնութագրող գրություն:
ԿԱՐԵՎՈՐ Է՝ Հոդվածին պետք է կցել «Հեղինակի մասին տեղեկություն» աղյուսակը, որի մեջ անհրաժեշտ է մանրամասն լրացնել նշված բոլոր դաշտերը։
ՀՈԴՎԱԾՆԵՐԻ ԳՐԱԽՈՍՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ
Բոլոր այն հոդվածները, որոնք բնօրինակ, նախկինում չհրապարակված գիտական հետազոտություններ են, որոնք ընդունվում են «Հայ-ռուսական (Սլավոնական) Համալսարանի Լրաբեր»-ի խմբագիրների կողմից և համապատասխանում են ՀՌՀ-ի Լրաբերում հրապարակված հոդվածների պահանջներին, անցնում են երկկողմանի կույր գրախոսություն:
ՀՌՀ-ի Լրաբերում հրապարակվող հոդվածների պահանջներին չհամապատասխանող հոդվածները դիտարկման չեն ընդունվում: