ԱՄՍԱԳՐԻ ՄԱՍԻՆ

«Հայ-ռուսական (Սլավոնական) Համալսարանի Լրաբեր» գրախոսվող պարբերական գիտական տպագիր ամսագիրը, որը հիմնադրվել է 2003թ. «Հայ-ռուսական համալսարան» պետական բարձրագույն ուսումնական հաստատության կողմից, լույս է տեսնում տարեկան 4 անգամ։

Ամսագիրը հրատարակվում է երկու՝ հումանիտար և հասարակական գիտություններ, ֆիզիկամաթեմատիկական և բնական գիտություններ շարքերով։ Հրատարակության կառուցվածքն իրենից ներկայացնում է տպագիր նյութի բաժանում խորագրերի, որոնց անվանումը և բովանդակությունը համապատասխանում են Գիտական մասնագիտությունների նոմենկլատուրային:

ՀՌՀ-ի Լրաբերում տպագրության են ընդունվում գիտության և կրթության արդի հիմնախնդիրները լուսաբանող գիտական հոդվածներ:

ՀՌՀ-ի Լրաբերի խմբագրական խորհրդի կազմում ընդգրկված են Հայաստանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության, Բելառուսի Հանրապետության և այլ երկրների առաջատար գիտնականներ։

Ամսագիրը ներառված է ՀՀ ԲՈԿ գրախոսվող առաջատար գիտական ամսագրերի և հրապարակումների ցանկում, ինչպես նաև ինդեքսավորվում է Ռուսաստանի գիտության մեջբերումների ինդեքսի կողմից (ՌԳՄԻ):

ՀՌՀ-ի Լրաբերում հրապարակումն անվճար է՝ առանց հոնորարների վճարման։

 

▶️ ПОЛОЖЕНИЕ о научном журнале «Вестник Российско-Армянского университета» (редакция 10.11.2012г.)

▶️Համարի ծավալը: 140-180 էջ

▶️ ISSN 1829-0450

▶️ Ինդեքսավորում